Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:18 13-03-2023

Նախարար Ավանեսյանը պաշտոնապես չի հարցաքննվել

Օրեր առաջ Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ և նշել, որ պատրաստ է ցանկացած պահի ցուցմունք տալ կովիդի համավարակի աշխատանքների շուրջ հարուցված գործով։

Այսօր Oragir.News-ը ճշտեց Առողջապահության նախարարությունից, թե այն ժամանակվա առողջապահության նախարարի առաջին տեղակալ, ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրավիրվե՞լ է հարցաքննության, թե՝ ոչ։

Oragir.News-ի հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ նախարարը վերոնշյալ գործով հարցաքննության չի կանչվել։ Առողջապահության նախարարությունից չցանկացան մեկնաբանություններ հնչեցնել նաև այն ժամանակվա առողջապահության նախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հնչեցրած տեսակետների շուրջ։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։

Չի բացառվում, որ նույն գործով մեղադրվողների շարքում կարող է հայտնվել այդ ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանը հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով՝ իր համար տարօրինակ է, որ մինչ օրս ինքն ու Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը չեն հարցաքննվել։

Սակայն մեր տեղեկություններով՝ կորոնավիրուսի գումարների վատնման գործը բացահայտելու հարցում մեծ ներդրում ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով ամեն կերպ աջակցել է քննությանը։ Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր դրան։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
19:44 Չորեքշաբթին «էներջայզերի» օր ա, գալիս ենք, ասում, խոսում, ուրախանում. Փաշինյանը հեգնեց Ղազարյանին
20:58 Վերջնական խաղաղության խոչընդոտն ընդդիմությունն է. Նիկոլ Փաշինյան