ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի ու մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականը, որ պարեկները ծառայությունը պետք է կատարեն նաև բնակելի տարածքների բակային հատվածներում նամանավանդ գիշերային ժամերին, ինչը նաև հանցագործությունների կանխման ու նախականխման վառ օրինակ կարող է դառնալ։
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 05:00-ի սահմաններում իրենց ծառայողական ավտոմեքենայի լուսային փարոսիկներն անջատած վիճակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ Սեբաստիա 28 հասցեի մոտ մի քաղաքացի փորձում է վճարային տերմինալը գողանալ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենում են նշված անձնավորությանը, ով պարզվում է՝ արդեն կտրելու եղանակով բացել էր վճարային տերմինալը, սակայն նկատելով պարեկներին, դիմում է փախուստի։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: