Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:00 13-03-2023

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական և ռուսական կողմերի պաշտոնական հաղորդագրությունները կրկին տարբերվում են

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հատկանշական է, որ հերթական անգամ հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական և ռուսական կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունները տարբերվում են, ինչը սկսել է պարբերական բնույթ կրել։

Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, մինչդեռ Հայաստանի կառավարության հայտարարությունում այդ մասին ոչինչ չի նշվում։

Հայաստանի կառավարությունը նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին։ Նշվում է, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամի հաղթահարման համատեքստում կարևորել է Ռուսաստանի կողմից հասցեական արձագանքը: Ռուսական կողմի հայտարարությունում նշվում է միայն, որ Պուտինն Արցախում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ նշել է բոլոր ի հայտ եկած խնդիրները կառուցողական եղանակով, կողմերի և ռուս խաղաղապահների միջև սերտ շփման և փոխգործակցության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։

Հայկական կողմը տեղեկացնում է, որ քննարկվել են են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Պաշտոնական Մոսկվան այս համատեքստում ավելի մանրամասն տեղեկություն է հայտնում՝ նշելով, որ դիտարկվել են երեք ղեկավարների միջև ստորագրված հայտնի համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված քայլերը։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով