Ավելին 3 տարի առաջ - 16:57 13-03-2023

Հռոմի պապը սուրբ գահին ընտրվելու 10-ամյակի կապակցությամբ Popecast է ձայնագրել


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական գահը ստանձնելու տասնամյակի կպակցությամբ ձայնագրել է առաջին փոդքասթը՝ Popecast-ը։ Այն այսօր՝ մարտի 13-ին, հրապարակվել է Վատիկանի լրատվական պորտալում՝ ի պատիվ պապի սուրբ գահի ընտրության տասնամյակի։ Այս մասին հայտնում է Vatican News-ը:

Իր փոդքասթում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է, որ ամենից շատ իրեն ցավ են պատճառում պատերազմները։

«Ես կարծում էի, որ Սիրիան ինչ-որ առանձնահատուկ բան է, բայց հետո սկսվեցին մյուսները՝ Եմենը, Մյանմարում ռոհինջա ժողովրդի ողբերգությունը: Համաշխարհային պատերազմի հետևում կանգնած է սպառազինության արդյունաբերությունը, և դա սատանայական բան է»,- ասել է Հռոմի պապը։

«Եղել են վատ պահեր, և բոլորը կապված են մարդկային տառապանք պատճառող հրեշի՝ պատերազմի հետ։ Ինձ տանջում է, երբ այս տղաները մահանում են՝ ռուսներ ու ուկրաինացիներ, անկախ նրանից, թե մահացողներն ովքեր են։ Նրանք չեն վերադառնում»,- ասել է պոնտիֆիկոսը։

Փոդքասթի վերջում Պապը խաղաղություն և մարդկային եղբայրություն է մաղթել:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին