Ներքին 3 տարի առաջ - 09:33 13-03-2023

Միջադեպ Սասուն Միքայելյանի մասնակցությամբ․ ԵԿՄ-ականները դաժան ծեծի՞ են ենթարկել ՊՎԾ աշխատակցին

ԵԿՄ գործող նախագահ Սասուն Միքայելյանի բռնկուն խառնվածքի մասին շատերը գիտեն։

Oragir․News-ի տեղեկություններով, օրերս Միքայելյանը կրկին չի զսպել իր ավելորդ էմոցիաները և ազատություն է տվել ոչ միայն լեզվին՝ հայհոյել է, այլ նաև բռունցքներին։

Oragir․News-ը զրուցեց արցախյան պատերազմներին և ռազմական գործողություններին մասնակցած, ԵԿՄ հիմնադրումից առ այսօր կառույցի անդամի հետ, ով ցանկացավ անանուն մնալ, որովհետև լուրջ պատճառներ ունի (ասում է՝ ընտանիքին կարող են վնասել)։

Ազատամարտիկն ասաց․ «Ես ներկա չեմ եղել, բայց տղերքից պատմել են։ Հոգեհանգիստ ա եղել, ու բակում հավաքվածները խոսել են տարբեր թեմաներով․ դե բնական ա, պատերազմի ու Արցախի մասին էլ։

Սասունը վիճել է պետական վերահսկողական ծառայության աշխատակցի հետ։ Մանրամասները չգիտեմ, բայց որ էդ տղուն հետո լավ ծեծել են, հաստատ ա։ Գիտեմ, որ առաջվա Երկրապահը չի, ու Սասունի տղերքը առաջին անգամ չի, որ իրանց վատ են պահում։ Սա իրոք բեսպրեդել ա»։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Սասուն Միքայելյանից, բայց վերջինս զանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան