Ներքին 3 տարի առաջ - 21:44 12-03-2023

ԿԳՄՍ-ն դպրոցական դասագրքից հանել է Հայոց ցեղասպանություն տերմինը՝ խեղաթյուրելով Դանիել Վարուժանի մահը

«Գրականություն» առարկայի նախորդ տարվա դպրոցական դասագրքում, որը հրատարակել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, մի շարք փոփոխություններ են արված։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Արթուր Լալայանը, իր էջում հրապարակում է արել՝ տեղադրելով արևմտահայ գրող Դանիել Վարուժանի կենսագրությունը, որտեղ կա երկու նախադասություն, որոնք ակնհայտ երևում է, որ դիտավորյալ խեղաթյուրված են։

Նախ դասագրքում գրված է «1915 թվականի ողբերգական իրադարձություն»՝ «Հայոց ցեղասպանություն» կամ «Մեծ Եղեռն» բառի փոխարեն։

Երկրորդ՝ ինչպես գիտենք, արևմտահայ գրող Դանիել Վարուժանը դաժանաբար սպանվել է հենց Ցեղասպանության ժամանակ, ինչը կրկին չի նշվում, փոխարենը գրված է, որ «բանաստեղծի կյանքն արհեստականորեն ընդհատվեց»։

Փաստորեն, Ցեղասպանությունն այս իշխանության, մասնավորապես, ԿԳՄՍ-ի համար ընդամենը ողբերգություն է, այնպես, ինչպես օրինակ՝ ավտովթարը, իսկ մեծանուն գրողի կյանքն ընդհատվելու պատճառը՝ ոչ թե ջարդերին դաժանաբար սպանվելը, այլ՝ արհեստական ընդհատում է՝ էֆթանազիա…

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին