Միտք Ներքին 3 տարի առաջ - 21:51 11-03-2023

Եթե Ադրբեջանի կազմ մտնելու որոշում կա, ապա ինչո՞ւ ենք կառուցում Սյունիքից դեպի Արցախ բարձրավոլտ էլեկտրագիծը․ Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամեն անգամ, երբ Արցախի ճակատագրի մասին որևէ լուր է տարածվում, Արցախցիները դեպրեսիայի մեջ են ընկնում' հավատալով ամեն տեղեկության։

Ես չգիտեմ, թե արդյո՞ք հանդիպել են Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը։ Հնարավոր է, թեպետ վերջին երկար ժամանակ Նիկոլին արգելվել է որևէ կերպ միջամտել Արցախի հետ կապված գործընթացներին։ Մոսկվայից է արգելվել։

Ես չգիտեմ, հնարավոր հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինտեգրման մասին բան ասե՞լ է արդյոք Արայիկ Հարությունյանին, բայց զարմանալի զուգադիպությամբ այդպիսի խոսակցությունները ակտիվանում են հատկապես այն ժամանակ, երբ Արցախում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների հարցը։

Արցախի Սահմանադրությունը պետք է փոխվի, որպեսզի երկու հարց լուծվի։ Նախ՝ երկրի կառավարման համակարգը ավելի ամրապնդվի, ապա, Արցախցիները կարողանան ստանալ երկքաղաքացիություն։ Դա հնարավորություն կտա ավելի ուժեղացնել Արցախի ինքնորոշման իրավունքը։

Այս մասին ավելի մանրամասն խոսել եմ, էլի կխոսեմ առաջիկա օրերին։
Ո՞վ է տարածում խուճապ ու թշնամուն տրվելու խոսակցություններ։
Արցախցիները ավելի լավ են տեսնում, թե նման լուրերը ում են ավելի շատ ձեռնտու։
Մի քանի տրամաբանական հարց Արցախցիներին։

Եթե Ադրբեջանի կազմ մտնելու որոշում կա, ապա ինչո՞ւ ենք մենք արագ կերպով կառուցում Սյունիքից դեպի Արցախ բարձրավոլտ էլեկտրագիծը կամ ինչո՞ւ ենք կառուցում Կոռնիձորից դեպի Հինշեն տանող նոր ճանապարհը։ Աննորմալ ե՞նք։ Իհարկե, ոչ։

Սիրելի Արցախցիներ, խնդրում եմ, առանց էմոցիաների փորձեք դատողություններ անել նշածս հարցերի վերաբերյալ և փորձեք միանշանակ չվերաբերվել բոլոր տարածվող լուրերին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան