Ներքին 3 տարի առաջ - 22:09 09-03-2023

Ընտրությունը ադրբեջանացման և պատերազմի միջև է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանն Արցախի առաջ ինտեգրման կամ պարզ ասած` ադրբեջանացման, պահանջ է դրել, որին հակազդելու որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում:

Հայաստանի իշխանությունը գիտակցաբար իրավիճակը բերել հասցրել է մի կետի, որտեղ ընտրությունը ադրբեջանացման և պատերազմի միջև է:

Ադրբեջանն այսքան լկտիացել և շանտաժը առարկայական սպառնալիքի է վերածել, որովհետև նախ Արցախի ադրբեջանացմանը կողմ է ՀՀ իշխանությունը, ավելին` դրան հասնելու համար նույնիսկ ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ, երկրորդ, մեր տարածաշրջանի ազդեցիկ ուժերը պայթյունը կասեցնելու լուրջ ջանքեր չեն գործադրում:

Այս օրերին ուշադիր հետևեք, թե Արցախում և Հայաստանում որ ուժը, պաշտոնյան, դերակատարը ինչ վարքագիծ են դրսևորում, ինչ են խոսում և ինչպես գործում:

Արցախի ադրբեջանացմանը տանելու ճանապարհին դրսից փորձում/փորձելու են Արցախում դաշնակիցներ գտնել, որպեսզի ամրոցի դռները ներսից բացեն և սահում հանձնում ապահովեն:

Վերջին հենման կետն Արցախում է, այդ պատճառով Արցախի ադրբեջանացման կողմնակիցները փորձելու են ներսում տատանում, ցնցում բերել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան