Ներքին 3 տարի առաջ - 20:26 09-03-2023

«Ահաբեկել դավաճաններին» կոչով հանդես եկած գործարարը կրկին հաղթեց․ փաստաբանը մանրամասնում է

Կանադահայ Հրաչ Ջաբրայանը, որը նախկինում եղել է Կապանի ոսկու հանքավայրը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, տարիներ շարունակ դատական քաշքշոց մեջ է։

Կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանին մեղադրանք էր առաջադրվել իբրև թե բռնություն գործադրելու կոչեր պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որում նշված էր․ «Գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։

Առաջին ատյաանի դատարանը նրան արդարեցրել է։ Դատախազը բողոքարկել է վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը այսօր մերժել է Հրաչ Ջաբրայանի գործով դատախազի բողոքը։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը Օragir․News-ի հետ զրույցում ասաց․ «Դատախազի բողոքը մերժվեց, մնաց անփոփոխ։ Դեռևս կան դատավորներ, որ ԲԴԽ-ի կողմից իրականացվող ահաբեկչական ակտին դիմադրում են և կայացնում են արդար որոշումներ»։

Սերգեյ Հարությունյանը ասում է՝ ինքնանպտակ կլինի Վճռաբեկ դատարան դիմելը։

Փաստաբանը նշում է՝ Հրաչ Ջաբրայանը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան