Ներքին 3 տարի առաջ - 19:21 09-03-2023

ՔԿ-ն խոչընդոտել է Արմեն Աշոտյանի գործուղմանը Հելսինկի․ ԵԺԿ գլխավոր քարտուղարը խիստ քննադատել է ՀՀ իշխանություններին

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի կամակատար հանդիսացող Քննչական կոմիտեն նրա հրահանգով կրկին խանգարել է իմ գործուղմանը եւ մասնակցությանը Եվրոպայի ամենախոշոր եւ իշխող կուսակցության՝ ԵԺԿ-ի աշխատանքներին, այս անգամ՝ Հելսինկիում։

Այն էլ՝ Հայաստանի եւ Արցախի շուրջ այս սրվող եւ ահագնացող զարգացումների ընթացքում։

Քիչ առաջ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների այս արարքը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությանը կրկին մերժել են ԵՄ այցելելու եւ ԵԺԿ Քաղաքական վեհաժողովին մասնակցելու։

Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանություններին ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտներ ստեղծելու համար եւ կոչ ենք անում նրանց դադարել չարաշահել իրավապահ համակարգը ընդդեմ քաղաքական օպոնենտների»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում