Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:51 09-03-2023

Ջոկատ ենք ուղարկել Վարդենիս․ Նոյեմբերյանցի Մուրոն հրատապ խնդրի մասին

ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանը՝ Նոյեմբերյանցի Մուրոն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Վարդենիսում լարվածություն կա։

Մուրոն ասում է, որ պետք է լինել ճիշտ տեղում։ Հրամանատարը իր տղաներից մի մասին ուղարկել է Վարդենիս։

«Թազա ջոկատ էլ կսարքեմ, կուղարկեմ։ Խաղեր են տալիս, էս ի՞նչ են անում։ Մենք տարիք ունենք ու փորձ, բայց մեր երեխեքին չենք թողնի»,- ասում է հրամանատարը։

Ասում է՝ սննդի խնդիր չկա, զինվորներն էլ պատրաստ են սահմանը պահել։ Մուրոն վստահ է․ «Հայ ժողովրդին միասնություն է պետք, ընդդիմադիրները, կառավարությունը, բանակը պետք է միավորվեն։ Միացանք, մի խելքի եկանք, մի մտքի եկանք, թշնամի չգտանք մեր մեջ ու չփնտրեցինք` հաստատ ուժեղանալու ենք, հաղթելու ենք։ Պետք է բռունցք դառնանք»։

Ռաֆիկ Ասլանյանը (Մուրո) վատառողջ է, բայց հավաստում է, որ սահմանը պահող տղաների պակաս չկա ու ինքն էլ առջևից է գնալու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան