Արտաքին 3 տարի առաջ - 15:45 09-03-2023

Ղարաբաղում ապրող հայերի կյանքն այսուհետև ավելի լավ է լինելու, քան դա նախկինում էր. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում բնակվող հայերի կյանքն այսուհետև (նկատի ունի Ադրբեջանի կազմում-խմբ) ավելի լավն է լինելու, քան դա նախկինում էր։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Բաքվում ընթացող «Աշխարհն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով ֆորումի ժամանակ։

Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը բազմազգ և բազմադավան երկիր է, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են սահմանադրությամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում տարբեր էթնիկ խմբերի և դավանանքների ներկայացուցիչներ ապրում են արժանապատիվ և խաղաղ պայմաններում։

«Այդ պատճառով ես վստահ եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի կյանքը հաջորդ շրջանում ավելի լավն է լինելու, քան օկուպացիոն ժամանակաշրջանում»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմությունը, դինամիկան և ավարտը։ Նա այս համտեքստում կարևորել է, որ երկրների միջև վեճերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքի հիման վրա։

«Սա ուժով չի կարելի փոխել։ Սա է Ադրբեջանի դիրքորոշումը։ Սա վերաբերում է ոչ միայն մեր աշխատանքին, այլև աշխարհի բոլոր հակամարտություններին։ Մենք այս հարցում հստակ ցույց ենք տվել մեր դիրքորոշումը»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով