Ներքին 3 տարի առաջ - 17:24 08-03-2023

Առաջադրանքը կատարելուց հետո մեզ թիրախավորեցին․ «Մալականներ» կոչվող դիրքում Հայկը կորցրեց ոտքերը

«Եղել եմ պահեստազորի սպա․ բարձրագույն կրթությունս ավարտել եմ 2003 թվականին և անցել ծառայության։ 2011 թվականին դուրս եմ եկել բանակից, մեկնել եմ Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի համար։ Երկար տարիներ անց, երբ պատերազմը սկսեց, վերադարձա։ Պատերազմ գնացի որպես կամավոր, բայց իմ մասնագիտությամբ։ Ես զինվորական հետախույզ եմ։ 13 ընկերներով ջոկատ ենք կազմել։ Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանում եմ եղել, նույն գիշերը վերադարձել եմ Հայաստան և արդեն 28-ի երեկոյան Արցախում էի»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում երկու ոտքերը կորցրած Հայկ Ստեփանյանը։



Նա ընկերների հետ միասին գնացել է Արցախ և կամավորագրվել զորամասում․ «Որպես պահեստազորի սպա՝ դիմել եմ հրամանատարությանը: Կամավորագրվել ենք, զինվել ու համազգեստ ենք ստացել։ Սկզբից Մարտակերտ ենք գնացել։ Վիրավորումը ստացել եմ Մարտակերտի «Մալականներ» կոչվող դիրքում։ Հակառակորդի «Յաշմա» ջոկատներն էին կուտակվել, և մենք պետք է կարողանայինք կուտակումները ցրել։ Առաջադրանքը կատարել ենք լիարժեք, որից հետո թիրախավորվեցինք մինամյոտ տեսակի ականներով։ 40 րոպե պայքարեցինք, մինչև մեզ օգնություն հասավ»։



Ջոկատի 13 տղաներից 5-ը զոհվել են, 3-ը՝ ծանր վիրավորվել, 1-ը՝ թեթև վիրավորում է ստացել։ Մնացած տղաները անվնաս են վերադարձել։ «Մինչև պատերազմը մտածում էի, որ պետք է կռվեմ հանուն հայրենիքի։ Վիրավորվելուց հետո հասկացա, որ պետք է ապրեմ, որ կռվեմ։ Ես պայքարեցի ապրելու համար և առ այսօր պայքարի մեջ եմ»,- նշում է Հայկ Ստեփանյանը։



Պահեստազորի սպան չի կասկածում, որ պատերազմը վերսկսելու է, որովհետև ոչ մի բան ավարտված չէ։ «Մենք պետք է հզորանանք։ Մեր թշնամին վախենում է միայն ուժից։ Ազգովի պետք է ոտքի կանգնենք, որ նորից տարածքներ չզիջենք։ Պատերազմի մասնակից զինվորը չի պարտվել, դա լինի կամավոր, թե սպա։ Պարտվել է վերնախավը։ Բոլորն էլ գիտեն, որ հողերը հանձնվել են, բայց ես վստահեցնում եմ, որ դա վերականգնվող բան է։ Մենք հետ ենք բերելու Շուշին, Հադրութը․ նահանջը հայի համար է»,- հավելում է Հայկ Ստեփանյանը։



Հայկի որդին 16 տարեկան է, դուստրը՝ 11։ Որդին որոշել է զինվորական դառնալ, և հայրը հարգում է նրա որոշումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»