Ներքին 3 տարի առաջ - 19:02 07-03-2023

Արցախին որդի տված մայրերիս ձեռքն իրենց էլ է հասնելու, ու պատիժը ամենադաժանն է լինելու․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոնց որ թե մեր մասին մոռացել են......

Արցախում, եթե անգամ մեկ մարդ գտնվի, որ կհանդգնի բարձրաձայնել, թե պետք է քննարկել նաև Արցախի ադրբեջանի կազմում ինտեգրվելու տարբերակը, ապա պետք է հիշի, որ Արցախին որդի տված մայրերիս ձեռքն իրենց էլ է հասնելու ու պատիժը ամենադաժանն է լինելու:

Էյ, ապրումատենչներ, եթե ձեզ թվում է, թե մենք որդի ենք տվել Արցախին, որ դուք ադրբեջանցու ողորմությամբ ապրեք, ապա անգամ չեմ էլ խղճում ձեզ, ադրբեջանցուց կպրծնեք գուցե, մեզանից հաստատ չեք պրծնի......:

Ուրեմն լավ հիշեք, մեր զավակները կռվել են Արցախը մայր Հայրենիքին միավորելու համար և վաղ, թե ուշ դա լինելու է: Ու վայ նրան, ով կհանդգնի խանգարել այդ արդար ընթացքին ու իր ողորմելի գոյության համար կգնա նման բանակցության:

Չհանդգնեք անգամ բարձրաձայնել այդ մասին:

Մենք՝ Արցախին գիտակցաբար որդի նվիրած մայրերս, հիմա միայն ազատագրված Արցախը տեսնելու համար ենք ապրում, չմոռանաք:

Գիտեմ, որ շատ դժվար է հիմա, բայց հաստատ թշնամու կրակի առջև ամբողջ հասակով կանգնելուց ու գիտակցաբար մահն ընտրելուց դժվար չէ..... և ուրեմն պայքարով ու համառությամբ պիտի հասնենք նախ ՆՐԱՆՑ երազանքին:

Արժանի եղեք այդ օրվան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով