Ներքին 3 տարի առաջ - 18:55 07-03-2023

Մետրոյի նոր կայարանը փոխելու է տրանսպորտից օգտվողների ընդամենը 2 տոկոսի կյանքը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկհայտ է, որ քաղաքային իշխանությունների միակ օրակարգը դառնում է մետրոյի նոր կայարանի կառուցումը, հետևաբար որոշեցի անդրադառնալ դրա արդյունավետությանը։

Ենթադրենք մետրոյի կայարանը կառուցվում է։ Դե հնարավոր է մեր թիմի քաղաքապետը որոշի նախագծի համար կառավարության 5 մլն դոլար ծախսը ջուրը չգցի ու կառուցի նոր կայարանը մի 4-5 տարում։

Եկեք տեսնենք, ինչ պատկեր ունենք տրանսպորտի մասով այս պահին։ Մետրոպոլիտենից օգտվում է տրանսպորտից օգտվողների 10,5 տոկոսը և քաղաքապետարանի հաշվարկներով այդ թիվը դառնալու է 12,5 տոկոս՝ նոր կայարանի բացման դեպքում։

Այսինքն մետրոյի որ կայարանի դեպքում մետրոյից օրական օգտվելու է լրացուցիչ ընդամենը 12,000 մարդ՝ օրական տրանսպորտից օգտվող 600,000 մարդուց։ Այսինքն մետրոյի նոր կայարանը փոխելու է տրանսպորտից օգտվողների ընդամենը 2 տոկոսի կյանքը։

Մնացած 98 տոկոսը շարունակելու է օգտվել տրանսպորտից այնպես, ինչպես մինչև հիմա։

Երևանում օրական 535,000 մարդ չի օգտվում մետրոյից և օգտվում է այլ տրանսպորտային միջոցներից, նոր մետրոյից հետո մետրոյից չօգտվողների թիվը կազմելու է 523,000 մարդ։

Ուզում եմ հասկանամ, միլիոնավոր դոլարներ ծախսում եք չորս տարում մետրո կառուցեք, որ ի՞նչ անեք․․․»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան