Արտաքին 3 տարի առաջ - 15:20 07-03-2023

Թեհրանը դատապարտում է Իսրայելի կողմից Հալեպի օդանավակայանի վրա կատարված հարձակումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանի նկատմամբ իրականացված հարձակումը։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Քանաանին Հալեպի օդանավակայանի նկատմամբ կատարված հարձակումը որակել է ագրեսիվ և անմարդկային։ Նա միևնույն ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ Իսրայելի ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու համար։

«Մինչ Հալեպում սիրիական երկրաշարժից տուժածները ծանր պայմաններ են ապրում, Սիոնիստական ռեժիմը հարձակվում է Հալեպի օդանավակայանի վրա, որը միջազգային օգնության հիմնական ուղին է նրանց հասնելու համար, և դա մարդկության դեմ հանցագործության վառ օրինակ է»,- ասել է իրանցի դիվանագետը։

Նա ափսոսանք է հայտնել, որ որոշ արևմտյան երկրներ և իրավապաշտպան կազմակերպություններ լռում են Սիրիայի նկատմամբ Իսրայելի դաժան և անմարդկային հարձակումների շարունակման դեմ, ինչը մարդու իրավունքների և միջազգային օրենքների խախտման օրինակ է։

Նշենք, որ այսօր առավոտյան իսրայելական ինքնաթիռները նոր հարված են հասցրել Սիրիային՝ այս անգամ թիրախավորելով Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը։ Ինչպես հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին, իսրայելական ավիահարվածը հասցվել է Միջերկրական ծովի ուղղությամբ՝ ծովափնյա Լաթաքիա քաղաքից դեպի արևմուտք։

Ռազմական աղբյուրը հավելել է, որ հարձակումը միայն նյութական վնաս է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի թռիչքուղուն՝ ժամանակավորապես այն դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»