Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ներքին 3 տարի առաջ - 22:59 06-03-2023

Արցախում անհանգիստ են․ Ստեփանակերտի եկեղեցու վրա կանաչ ներկով գրել են. «Карабах-Азербайджан»

«Ադրբեջանցիները Մարտակերտի բոլոր ուղղություններով կրակել են»,- Oragir․News-ին տեղեկացրեց Արցախի բնակիչ Ավագը։

Մեր զրուցակիցը անհանգստանում է իր ընտանիքի անվտանգության համար, բայց նշում է, որ Արցախը լքել չեն կարող։

Օրեր առաջ Արցախում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ստեփանակերտի եկեղեցու վրա կանաչ ներկով գրել են. «Карабах – Азербайджан»։

«Ազգային անվտանգության քթի տակ է դա տեղի ունեցել։ Դեպքը փակել են ու ասել, թե իբր խելքը կորցրած հայ է գրել»,-ասաց Ավագը։

Արցախցիները փորձում են դիվերսիայի դեմն առնել, բայց պետական աջակցության կարիք ունեն։

Հիշեցնենք, որ Արցախը շուրջ երեք ամիս շրջափակման մեջ է։