Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ժողովուրդը հանրաքվեի միջոցով մերժի նոր Սահմանադրության նախագիծը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու մարդկանց կարծիքը՝ արդյոք Փաշինյանն իսկապե՞ս ինքնակամ հրաժարական կտա։
Հարցվածներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հրաժարական չի տա. «Շատ համառ ա ինքը, և երևի մինչև շատ չճնշեն՝ չի լինի»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ չի հավատում Փաշինյանի խոսքերին, քանի որ մի բան է ասում, մեկ այլ բան՝ անում։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Փաշինյանի հրաժարականը դրական կգնահատի, սակայն չի կարծում, որ նա սեփական կամքով նման որոշում կկայացնի։
«Ինքը իր հոժար կամքով չի տա, եթե ստիպեն՝ ուրիշ բան, քանի որ ո՞նց կարա տա, եթե գումար ա ուտում»,- ընդգծեց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ համաձայն չէ Սահմանադրության փոփոխությանը և չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական կտա։
Մանրամասները` տեսանյութում: