Ներքին 3 տարի առաջ - 17:26 06-03-2023

Թոքաբորբով հիվանդ երեխան գրկին ՊԵԿ է եկել․ լարված իրավիճակ և անպատասխան հարցեր

Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 7-ին, Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։

Թեժ իրավիճակ է եղել, որովհետև ակցիային մասնակցել են նաև անչափահասներ։ Երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ «Ապագա զինվոր է վատացել, պետությունը թող տեսնի ու հասկանա, թե ինչ են բերում մեր գլխին»,- ասել է տղայի մայրը՝ Ռուզաննա Պողոսյանը:

Երեխային օգնություն ցուցաբերել են ակցիայի մասնակից կանայք։ ՊԵԿ-ից որևէ մեկը այդպես էլ չի մոտեցել քաղաքացիներին: «Չենք լռելու, պայքարը շարունակվում է»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից՝ Արթուր Վարդանյանը (Դուշման), ով «Սողոմոն Թեհլերյան» ջոկատի հրամանատարն է։

Ազատամարտիկը նշեց, որ անչափահաս երեխայի քթից արյունահոսություն է սկսվել ու պատճառը պարզված չէ։ Ակցիայի մասնակիցներից մեկը հետը բերել է թոքաբորբով հիվանդ երեխային։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Վերջին տարիներին այստեղ բնակություն են հաստատել ազատամարտիկների ընտանիքներ,Արցախից տեղահանված քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ՊՆ նախկին շենքից՝ կարմիր և սև բերետավորները բռնի ուժով վտարել են բնակիչներին։ Բնակիչները երկու մեծ վրան են տեղադրել շենքի մոտ։ Անվադողեր են վառում և փորձում` բանակցել իշխանությունների հետ։ Նրանց տեղեկացրել են, որ շենքը ՊԵԿ-ի վերահսկողության տակ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով