Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:36 06-03-2023

«Խայփալու» տեղամասը մայրաքաղաքի «քթի տակ է», ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան

Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է և իմ տպավորությամբ, Ադրբեջանն ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկայացնում, ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա:

Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է:

«Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է:

Մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է:

Սա գրում եմ մեր այն հայրենակիցների համար, ովքեր տեղանքի առանձնահատկություններին օբյեկտիվ առումով չեն տիրապետում, իսկ սա կարևոր գործոն է հասկանալու, որ բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ:

Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է և իմ տպավորությամբ, Ադրբեջանն ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից քննարկումների մեջ է` ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին:

Սա ահաբեկելու նպատակով չեմ ասում, այլ կոնկրետ պատրաստ լինելու, որպեսզի թշնամու հնարավոր շարժն ու գործողություններն ուղղակի տեսադիտարկման համակարգով չդիտենք, այլ եղած տեխնիկական հնարավորությունն օգտագործելով ժամանակին կանխենք, իսկ դա հնարավոր է», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով