Ներքին Խոսք 3 տարի առաջ - 23:12 05-03-2023

Արցախում համատարած լռություն է 3 զոհի համար, ովքեր հայ տղամարդու բացառիկ կերպար էին ու գիտեին խաղաղության գինը

«Ինչպես և միշտ, արդեն բավականին երկար ժամանակ՝ երկու տարուց ավել, Արցախում նման իրավիճակներն օրինաչափ են դառնում, բայց այնպես չի, որ հարմարվում ենք այս իրավիճակին կամ սովորական են դարձել մեզ համար, բայց կա մի պարզ իրականություն, որի մեջ մենք ենք, որ այսպիսի հարևանի, թշնամու հետ երբևէ չի կարող լինել խաղաղություն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ կեղծ օրակարգով են ապրում Ադրբեջանում. «Նրանք չեն կարող ապրել խաղաղ, ու իրենք միշտ ձգտելու են սպանել ու ոչնչացնել հային, հետևաբար մենք պետք է միշտ ուժեղ լինենք ու կարողանանք հնարավորինս ապրել։

Արցախում համատարած լռություն է, որովհետև այսօրվա մեր զոհերին շատերն էին ճանաչում ու բոլոր երեքն էլ կարծես առանձնահատուկ հայ տղամարդու բացառիկ կերպար էին, որը գիտի, որ խաղաղությունը մուրալով չի լինում, այն պիտի կարողանաս պաշտպանել ու ձեռք բերել, առավել ևս նման ահաբեկիչների հարևանությամբ ապրելուց, որովհետև այն, ինչ այսօր արեց Ադրբեջանը, դա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, ապացույցն այն բանի, որ անհնար է Ադրբեջանի նման երկիրը կարողանա պայմանավորվածություն պահել ու արդեն երկու տարուց ավել է՝ համարյա թե ամեն օր, Ադրբեջանն իր իսկ ձեռքով չեղարկում է խաղաղության պայմանավորվածությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի»։

Հիշեցնենք, որ այսօր Արցախում ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի