Արտաքին 3 տարի առաջ - 20:00 05-03-2023

Զախարովան Բլինքենի կողմից Լավրովի հետ հանդիպման նախաձեռնությունը նախընտրական քարոզարշավ է որակել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հնդկաստանում Մեծ քսանյակի նախարարական գագաթաժողովի շրջանաներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնած կարճ զրույցը որակել է որպես ծրագրված նախընտրական քարոզարշավ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ժամանակ։

«Սա նույնիսկ գովազդ չէ, սա ի սկզբանե ծրագրված ակցիա է, որպեսզի իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում ինչ-որ, եթե կարող եմ ասել, մկաններ հավաքեն միջազգային ուղու վրա»,- ասել է նա։

Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գերատեսչությունների ղեկավարների կարճատև զրույցից հետո ամերիկյան լրատվամիջոցներում մեդիաբախանալիա է նկատել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմը զրոյական ձեռքբերումներ ունի, քանի որ Ռուսաստանին մեկուսակցելու փորձերը ձախողվել են։

«Բայց ինչ-որ դրական օրակարգ պետք է լինի, կառուցողական դրական օրակարգի այս տարրը նրանք փորձեցին մոդելավորել այս, չգիտեմ, երկու, երեք, չորս րոպեների ընթացքում, երբ Բլինկենը կողքից բռնվեց Լավրովի հագուստից»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ հինգշաբաթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ կարճատև զրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին միասին աշխատել՝ Ուկրաինայում «արդար և կայուն խաղաղության» հասնելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան