Ներքին 3 տարի առաջ - 17:38 05-03-2023

Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել Ադրբեջանի կողմից ահաբեկչական գործողության քրեական գործը

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինուժի դիվերսիոն խմբի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի Հանրապետության տարածքի՝ «Ղայբալիշեն» կոչվող տեղանքի՝ Արմենավան գետի ձախ ափի տեղանքով անցնող ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողական «ՈՒԱԶ» ավտոմեքենայի վրա հարձակվելու և ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողներ՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին մարմնական վնասված պատճառելու, այդ կերպ միջազգային ահաբեկչություն կատարելով՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով օտարերկրյա պետության տարածքում մարդկանց ոչնչացնելուն նրանց մարմնական վնասվածք պատճառելուն, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, գույք ոչնչացնելուն կամ վնասելուն ուղղված գործողություններ իրականացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 415-րդ հոդված նախատեսված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝
փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»