Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:50 04-03-2023

Գերմանիայի կառավարության կայքից հեռացվել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի մասին հիշատակումը

Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքից հեռացվել է այդ երկրի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Արցախի բնակչության ինքնորոշման իրավուքի և ինքնորոշման իրավունքի ու տարածաքային ամբողջականության սկզբունքների համարժեքության վերաբերյալ հիշատակումները։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքից։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները նույնպես հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում դաշնային կառավարության դիրքորոշումը չի փոխվել։ «Գերմանիան հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Նա մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: «Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասել էր Շոլցը:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները