Ներքին 3 տարի առաջ - 22:47 03-03-2023

Ճիշտ չեմ համարում, որ ով որտեղ ուզում է, խաչքար է տեղադրում, այդպես իր արժեքը կորցնում է. ազգագրագետ

Երեկ Կառավարության նիստում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլյանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ հուշաքարերը, խաչքարերը, խաչերը կդասվեն միջին ռիսկայնության օբյեկտների շարքում և այսուհետ կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ։

Քաղաքաշինության կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից, պատասխանելով հարցին, թե ինչ ճակատագրի են արժանանալու արդեն տեղադրված խաչքարերը, ասեցին, որ դեռ ուսումնասիրություն է կատարվում արդեն տեղադրված խաչքարերի մասով և այս պահին հստակ պատասխան չեն կարող տալ։

Oragir.News-ի հետ զրույցում ազգագրագետ Կարինե Բազեյանը, խոսելով օրենքում կատարված փոփոխությունից, ասաց. «Ես ինքս գտնում եմ, որ այս պահին մի փոքր չարաշահվում է խաչքարերի տեղադրման մասով։ Ճիշտ չէ, որ ով որտեղ ուզում, խաչքար է տեղադրում, դրանից դրա արժեքն ընկնում է, որովհետև պատմականորեն կոնկրետ որոշակի գործառույթ է իրականացրել։ Հիմա որպես ազգային ինքնության դրսևորում երևի մարդիկ դրա հետ կապված մի քիչ ավելի շատ են սկսել դա օգտագործել»,- ասաց ազգագրագետը։

«Ես կոնկրետ այդ ամենի փորձագետը չեմ, բայց այն, որ ամեն տեղ այն տեղադրում են, իմ կարծիքով, մի քիչ իր արժեքը կորցնում է, պետք է մի քիչ այլ կերպ մոտենանք»,- ասաց Բազեյանը։

Իսկ այն դիտարկմանը, որ խաչքարերը դասվել են միջին ռիսկայնություն ներկայացնող օբյեկտների շարքին, ինչից էլ հետևում է տեղադրման նման սահմանափակումների կիրառումը, ազգագրագետն ասաց, որ այդ մասով մեկնաբանություն չի կարող անել, քանի որ չի հասկանում՝ ինչ է նշանակում միջին ռիսկայնություն ներկայացնող օբկեկտ ասվածը։

«Ես պետք է դա կարդամ, հասկանամ, որ կարողանամ որոշակի կարծիք հայտնեմ, կոնկրետ պատասխանեմ։ Եթե դա հուշարձան է, տեղադրման համար պետք է թույլտվություն ունենա, թե ինչի համար է դրվում, որտեղ է դրվում, կարելի է, թե չի կարելի, որովհետև ով որտեղ պատահի, պետք չէ որ դնեն»,-ասաց ազգագրագետը։

Ըստ ազգագրագետի՝ խաչքարերի տեղադրման հետ կապված խնդիրներ առաջանում են հիմնականում գյուղերում․ «Հիմա առաջին հերթին հենց գյուղերում է խախտվում դա, որովհետև մենք գյուղերում հուշարձաններ ունեք, և գնում, առանց հարցնելու այդ ամենի տեղը ուրիշ բան ենք տեղադրում, բա մի հատ չհարցնեն, հո պուլպուլակ չի, որ որտեղ ուզեն, դնեն»,- ասաց ազգագրագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում