Ներքին 3 տարի առաջ - 14:05 03-03-2023

Երեխայի աչքերը տարել են երևի բացեն. կառավարման փորձագետը մեկնաբանում է Փաշինյանի՝ երեխաների հետ պաշտոնական այցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Բեռլին: Փաշինյաններն իրենց հետ տարել են Գերմանիա նաև միջնեկ դստերը՝ Շուշան Փաշինյանին։

Հետաքրքրիր է, կար ժամանակ, երբ փոքր դստերը՝ Արփիին էին տանում, հիմա՝ Շուշանին։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ՝ հարցնելու, թե արդյո՞ք նման նախադեպեր եղել են, թե՝ ոչ, պատասխանեց.

«Երեխա է, տարել են աչքերը բացեն երևի։ Չգիտեմ, արդյոք, ամեն դեպքում մեծ հույս ունեմ, որ երեխան այդ հանդիպումներին չի մասնակցում։ Երկիրը դարձրել են «Կիսաբաց լուսամուտները», երկիր են կորցնում, ինձ այլ հարցեր տվեք»։

Հիշեցնենք, որ այցի շրջանակում վարչապետը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները:

Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ ևս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի