Ներքին Խոսք 3 տարի առաջ - 09:41 03-03-2023

ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության ապահովման գործում․ վարչապետ Փաշինյան


Հայաստանում Եվրամիության մոնիտորինգային առաքելության տեղակայումը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում։ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Վարչապետը բացման խոսքում նախ իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի փոխնախագահ Ռալֆ Նիկելին, տնօրեն Գունտրամ Վոլֆին և նրա թիմին՝ միջոցառումը կազմակերպելու համար։ Նա նշեց, որ այսօր աշխարհը ապրում է մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ոչ միայն բնական, այլև աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժեր։ Խորացող աշխարհաքաղաքական անկայունությունը, աճող լարվածությունն ու անկանխատեսելիությունը թուլացնում են աշխարհակարգն ու միջազգային անվտանգային համակարգը՝ էլ ավելի մեծ մարտահրավերներ ստեղծելով հատկապես Հայաստանի համար՝ բարդ տարածաշրջանում ժողովրդավարություն հանդիսացող երկիրն ավելի խոցելի դարձնելով։

«Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին։

Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Դրա հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը»,- ասաց Փաշինյանը։


Վարչապետը նշեց, որ այսօր չէր ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն, նրա խոսքով, անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»