Ներքին 3 տարի առաջ - 21:23 02-03-2023

Բախվել են Нива-ն ու Mercedes-ը. անչափահաս քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Ռաֆիկ Ֆ.-ի վարած ВАЗ-2121 մակնիշի և 38-ամյա Խաչիկ Ե.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ 6-ամյա Հովհաննես Ե.-ն և 11-ամյա Սոնա Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել վարույթ:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ բախվելով մսամթերքի առևտրով զբաղվող քաղաքացուն պատկանող խանութի դռանն ու պատին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով