Ներքին 3 տարի առաջ - 19:30 02-03-2023

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Մարտի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ՃՈ հաշվառման և քննական բաժնի պետ Արմեն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում։ Հայաստանի ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ ի նպաստ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի, մարդու և քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանության։

Բոլատ Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորել է ներքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Արտակարգ և լիազոր դեսպանը բարձր է գնահատել նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ աջակցության պատրաստակամություն հայտնելով։ Հյուրերը անդրադարձել են նաև նորաստեղծ պարեկային ծառայության գործունեությանը՝ այն դրական գնահատելով։ Բոլատ Իմանբաևը մանրամասնել է Ղազախստանում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներին։

Կողմերը ներկայացրել են ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում երկու երկրների փորձը։ Այդ համատեքստում կարևորվել է փորձի փոխանակումը՝ երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի քաղաքացիների կողմից Հայաստանում տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելուն վերաբերող մի շարք հարցեր։ Վահե Ղազարյանն այդ ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ շեշտելով, որ դրանք իր ուշադրության կենտրոնում են։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով