Արտաքին 3 տարի առաջ - 15:00 02-03-2023

Ադրբեջանը 2020-ին ռազմական և քաղաքական միջոցներով վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը. Ալիևը պնդել է ՄԱԿ-ի ԱԽ կազմն ընդլայնելու անհրաժեշտությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Չմիավորման շարժումը, որը ՄԱԿ-ից հետո երկրորդ ամենախոշոր միջազգային կառույցն է, պետք է ավելի տեսանելի և արդյունավետ դեր խաղա միջազգային ասպարեզում, ինչպես նաև ակտիվորեն մասնակցի նոր աշխարհակարգի ձևավորմանը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Բաքվում կայացած Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովի ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի համակարգում իրականացվող բարեփոխումները մեկ այլ կարևոր խնդիր է, որը երկար տարիներ քննարկվում է աշխարհում։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հիշեցնում է անցյալը և չի արտացոլում ներկա իրականությունը։

Վերջինս պնդել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի, որպեսզի այնտեղ ավելի շատ երկրներ ներկայացված լինեն։ Ադրբեջանի նախագահն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դա աշխարհագրական տեսանկյունից ավելի արդարացված կլինի։

Բացի այդ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արդյունավետ չէ։ Նա կրկին նշել է, որ անվտանգության խորհրդի որոշ բանաձեւեր կյանքի են կոչվել մի քանի օրվա ընթացքում, սակայն Ադրբեջանի պարագայում նույնը տեղի չի ունեցել։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա շուրջ 30 տարի անտեսվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման մասին»,- հայտարարել է նա։

Ալիևը ևս մեկ անգամ պնդել է, որ Ադրբեջանը 2020 թվականին ռազմական և քաղաքական միջոցներով վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը, ինչպես նաև ապահովեց Անվտանգության խորհրդի որոշումների կատարումը։ Նրա խոսքով՝ հավանաբար, այս իրադարձությունն աշխարհում առաջին անգամ է տեղի ունեցել՝ ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր։

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանի այսպես կոչված «ազատագրված տարածքները ուրբիցիդի, մշակութասպանության և էկոցիդի դասական օրինակ են»։ Նա ասել է, որ 2020 թվականի վերջից հազարավոր օտարերկրյա դիվանագետներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և բազմաթիվ երկրներից քաղաքական գործիչներ այցելել են «ազատագրված տարածքներ և ականատես եղել Հայաստանի կողմից կատարված վայրագություններին»։













Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան