Արտաքին 3 տարի առաջ - 14:10 02-03-2023

Ադրբեջանում Իրանի և Ռուսաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին հանդիպում է ունեցել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ դիվանագետները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ ընդգծելով տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության «3+3» նախաձեռնությանը։ Բացի այդ դիվանագետները մտքեր են փոխանակել տնտեսության և տարանցման ոլորտներում երկու երկրների փոխգործակցության և Հյուսիս-Հարավ միջանցքի վերաբերյալ։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան