Արտաքին 3 տարի առաջ - 13:30 02-03-2023

Ադրբեջանն աշխարհում ամենաշատ ականապատված երկրներից մեկն է. Ալիևը կրկին մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Արցախյան հակամարտության ավարտից անմիջապես հետո խաղաղության համաձայնագրի համար Հայասանին հինգ հիմնարար սկզբունքներ է ներկայացրել, որոնք հիմնված են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Բաքվում կայացած Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովի ժամանակ։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Չմիավորման շարժման անդամ երկրներին, որոնք աջակցել են Ադրբեջանի «արդար» դիրքորոշմանը և թույլ չեն տվել, որ 2020 և 2022 թվականներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում «միակողմանի և կողմնակալ» հակաադրբեջանական հայտարարություններ ընդունվեն։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ Չմիավորման շարժման մի շարք երկրների տարածքներն ականներից և պայթուցիկ սարքերից ամենաշատն են աղտոտված։ Վերջինս առաջարկել է ստեղծել ականներից տուժած երկրների համախոհ երկրների խումբ, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի ամբողջ աշխարհում:

Այս համատեքստում Ալիևը շեշտել է, որ այսպես կոչված «հայկական օկուպացիայի» հետևանքով Ադրբեջանն աշխարհում ամենաշատ ականապատված երկրներից մեկն է։ Նրա խոսքով՝ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ականների պայթյունների հետևանքով սպանվել կամ ծանր վիրավորվել է մոտ 300 ադրբեջանցի։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ 2021-2022 թվականներին իր երկրի կառավարությունը վերականգնողական աշխատանքների վրա ծախսել է մոտ 4 միլիարդ դոլար։ Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է այդ նպատակների համար հատկացնել առնվազն 1.7 միլիարդ դոլար։

«Մենք զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր՝ օգտագործելով ժամանակակից քաղաքաշինությունը և «խելացի քաղաք» և «խելացի գյուղ» հասկացությունները։ Սա հետկոնֆլիկտային զարգացման և վերականգնման եզակի և աննախադեպ մոդել է, որը ղեկավարվում է ազգային իշխանությունների կողմից»,- եզրափակել է նա:




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան