Ներքին Խոսք 3 տարի առաջ - 10:30 02-03-2023

Հաղթանակի կամրջի վրա շինաշխատանքն արվում է առանց նախնական շերտի, ինչը վտանգավոր է. ավագանու անդամը մտահոգված է

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Շինարարներ կա՞ն ինձ կարդացողների մեջ: Կամ, խնդրում եմ, նշեք մեկնաբանություններում, եթե ճանաչում եք: Ահազանգ եմ ստացել շինարարից, որը մտահոգություն է հայտնել՝ Հաղթանակ կամրջի նորոգման աշխատանքների հետ կապված: Համացանցում տեսնելով այս լուսանկարը, շինարարն ասում է, որ նորմերի խախտում կա. բացակայում է նախապատրաստական շերտը, «խճի վրա պետք է բետոն լինի՝ 10+10+10 ամեն կողմից 150 դասի բետոն»:

Ահազանգողը զգուշացնում է, որ նստվածք է առաջանալու, ջուրը դեպի մայթեր կուտակվելու է և քանդելու: Քանի որ նման նրբությունների չեմ տիրապետում, հնարավորինս շատ մասնագիտական կարծիքներ եմ ակնկալում»։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և շինարարության վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեղադրել էր ի պատասխան՝ ընդամենը երկու տեսանյութ՝ իբրև խնդիրն արդեն լուծվել է։

Մեզ հետ զրույցում Աբգարյանն ասաց. «Մասնագիտությամբ շինարար մարդը ահազանգել էր, տեսնելով լրատվականների հրապարակած լուսանկարը, թե ինչպես է ընթանում կամրջի նորոգումը, ահազանգել էր, որտեղ բետոնը չի արվել, այսինքն՝ նախապատրաստական շերտը չկա։

Քանի որ ես դրա մասնագետը չեմ, գրեցի իմ էջում դրա մասին, որպեսզի մյուս շինարարներն իմանան և խորհրդատվություն տրամադրեն։

Մեկնաբանություններում տարբեր կարծիքներ հնչեցին, Խորեն Գրիգորյանն էլ արձագանքեց իմ գրառմանը։ Տեղադրել էր երկու տեսանյութ՝ ի պատասխան իմ գրառման, որն այդքան էլ արդար չէր։ Տղերք, արդար չեք կնոջ նկատմամբ։ Ես չլինեմ, լինի ավագանու տղամարդ ցանկացած անդամ, միևնույն է, չէր իմանալու, թե ինչ էր պետք շինարարության մեջ»,- ասաց Աբգարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»