Արտաքին 3 տարի առաջ - 20:00 01-03-2023

Պուտինը ցանկանում է Մոսկվայի մետրոպոլիտենի Մեծ շրջանաձև գիծը ցույց տալ Չինաստանի նախագահին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստվում է Մոսկվայում ընդունել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և չինական պատվիրակությանը կփորձի ցույց տալ Մոսկվայի մետրոպոլիտենի Մեծ շրջանաձև գիծը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է երթևեկության գծի բացման արարողության ժամանակ։

Պուտինը հայտնել է, որ 70 կիլոմետրանոց Մեծ շրջանաձև գիծը դարձել է աշխարհի ամենամեծ ստորգետնյա մետրոյի օղակը՝ առաջ անցնելով Պեկինի մետրոյի օղակաձև գծից:

«Մենք կհանդիպենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ, եթե ծրագիրը թույլ տա, մենք ուրա կլինենք նոր գիծը ցույց տալ մեր հյուրերին։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ հնարավոր կլինի դա ցույց տալ պատվիրակություններին»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Պուտինը Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է Սի Ծինփինի այցին։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի