Ներքին 3 տարի առաջ - 18:20 01-03-2023

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհավորել է Քրիստինա Քվինին՝ դեսպան նշանակվելու կապակցությամբ:

Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության և Արդարադատության նախարարության տարիների համագործակցությունը: Նախարարը կարևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման և Ներքին գործերի նախարարության, Պարեկային ծառայության կայացման գործընթացին աջակցելու համար:

Հանդիպմանը նախարարը ներկայացրել է Արդարադատության ոլորտի բարեփոխումները, հանրային կառավարման բարեփոխումներն ու դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավորապես՝ ընդգծվել են արդարադատության ոլորտում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, որոնց նպատակն է՝ բարձրացնել դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը, թեթևացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, բարձրացնել հանրային ծառայությունների մատուցման որակը, ներդնել էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման հարթակը:

Նշվել է նաև ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև շարունակական համագործակցությունն ու ընդգծվել՝ ներկայումս հաշտարարության ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Նախարարը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ մեկնարկած՝ «Հայաստանում արդարադատության ոլորտի աջակցության» հնգամյա ծրագիրը, որի նպատակն է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ ձևավորելու ավելի անաչառ և անկախ արդարադատության համակարգ և բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը։

Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը:

Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրագործման համար: Արդարադատության նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կցուցաբերի աջակցություն՝ հանրային կառավարման բարեփոխումների ոլորտի դոնորների համակարգման և փորձագետների ընտրության հարցում:

Կողմերը կարևորել են 2022 թվականին ԱՄՆ-ում ստորագրված՝ արդարադատության ոլորտին վերաբերող երկու համատեղ գործողությունների ծրագրերը, որոնք միտված են հակակոռուպցիոն և իրավապահ ոլորտների բարեփոխմանը:

Նախարարն ու դեսպանը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող հարցերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»