Արտաքին 3 տարի առաջ - 15:30 01-03-2023

Թուրք ժողովուրդը մայիսի 14-ին կանի այն, ինչ անհրաժեշտ է. Էրդողանը հայտնել է, որ ընտրությունների օրը չի փոխվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում համապետական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին, ինչպես ավելի վաղ դրանք նախատեսված էին։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ։

«Ժամանակը մոտենում է, իմացեք, որ մայիսի 14-ին թուրք ժողովուրդը կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով ընդդիմադիրների կողմից հնչեցվող քննադատությունները։

Ավելի վաղ թուրքական Habertürk հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ֆոնին նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Հրապարակման համաձայն՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հանդես կգա նման նախաձեռնությամբ։ Նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նույնպես նշել էր, որ ընտրությունները կկայանան մայիսի 14-ին, եթե առաջիկա օրերին հակառակ որոշում չկայացվի։

Էրդողանը հայտնել է, որ ընտրության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի բարձրագույն ընտրական խորհուրդը, չնայած այն բանին, որ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պնդել էր, որ հանձնաժողովն իրավասու չէ նման որոշում կայացնել։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն իսկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Էրդողանը վերջին երկրաշարժերից առաջ հայտարարել էր, որ հնարավոր է դրանք կայանան մայիսի 14-ին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան հրամանագիրը։ Էրդողանը նշել էր, որ իր կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընտրությունների ամսաթիվ սահմանել մայիսի 14-ին, իսկ եթե խորհրդարանը մերժի առաջարկը՝ ինքը կցրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ կնշանակի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում