Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:52 01-03-2023

Ինձ շատ զարմացրեց, որ ընդդիմությունն ասում է՝ բայց էդքան դեպք կա՞ բռնության․ Ալեքսանյանը ձայնագրություն ներկայացրեց

Ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախ նշեց, որ զարմանում է, երբ ընդդիմությունն ասում է՝ բռնության այդքան դեպք կա՞, ապա ձայնագրություն ներկայացրեց, որտեղ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարություններից մի հատված էր։

«Ամրագրենք, որ ըստ նրա՝ ՀՀ-ում կան 10% անասունների ընտանիքներ։ Ձեր վարչապետի թեկնածուն է։ Հետո աղմուկ է բարձրանում, ասում են՝ էս ի՞նչ է խոսում այս մարդը, հո հիվա՞նդ չի։ Իսկ շարժման անդամները դա պարզաբանեցին այսպես, որ Վազգեն Մանուկյանի այդ խոսքը վիճակագրական տվյալների մասին է, որում կանայք և երեխաները ենթարկվում են ընտանեկան բռնության․․․երկու տարի առաջ ձեր թեկնածուն ասում էր, որ ՀՀ-ում 10% անասունների ընտանիքներ կան։ Գլուխը պատին է տալիս իհարկե, որ նման բան է ասում։ Եվ հիմա դուք ասում եք՝ այդ երկու հարյուր թիվն իրակա՞ն է։ Ձեր վարչապետի թեկնածուն 300 000 ընտանիքների մասին էր խոսում»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց․ «Դե լավ, մարդիկ սխալվել են, վարչապետի սխալ թեկնածու են ընտրել, ամեն անգամ երեսով տալ կլինի՞»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան