Ներքին 3 տարի առաջ - 11:06 01-03-2023

ՀՀ ԱԳ փոխնախարարն իտալացի գործընկերոջը ներկայացրել է Բերձորի միջանցքի արգելափակման ծանր հումանիտար հետևանքները

Հռոմում երեկ՝ փետրվարի 28–ին, տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ–ից, հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվել են նաև համագործակցությունը մշակութային, կրթական և գիտական ոլորտներում։

Կողմերը անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները, ընդգծել պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Նախարարի տեղակալը նշել է Բերձորի միջանցքի շարունակվող արգելափակման ծանր հումանիտար հետեւանքները և կարևորել Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշման իրականացումը։

Հռոմ այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի Սենատի փոխնախագահ Ջան Մարկո Չենտինայոյի և Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի