Ներքին 3 տարի առաջ - 23:45 28-02-2023

Ամուլսարի շահագործման հարցի վերաբերյալ մենք միշտ թափանցիկ ենք եղել. Քերոբյան

«Ամուլսարի շահագործման հարցի վերաբերյալ մենք միշտ թափանցիկ ենք եղել։ Նաև կառավարության միջոցառումների ծրագրերում եղել է գործարքային բաժնում, որ շահագործելու ենք Ամուլսարը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ ընկերության բաժնետերերը դիտարկում էին վաճառել. «Աշխատանքը հաջողությամբ պսակեցինք ու վերականգնեցինք նրանց հավատը։ Ֆինանսական մասնակիցները սրանք են. մի բանկ, որի անունը չեմ կարող շեշտել, դրա իրավասությունը չունեմ, ներդնելու է հիսուն մլն դոլար, հարյուր մլն դոլար վարկային միջոցների տեսքով դնելու է Եվրասիական զարգացման բանկը։ Այս ներդրումների արդյունքում տասներկուսից տասնութ ամիսների ընթացքում հանքը կշահագործվի։ Մեր ՀՆԱ-ի վրա մեկ տոկոս է ազդելու, յոթ հարյուրից աշխատատեղ է բացվելու»,- ասաց Վահան Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով՝ հանքի շահագործումը տալու է տնտեսական մեծ ազդեցություն։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը 250 մլն դոլարի համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիայի» հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործման լիցենզիան։ Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը, սա նշանակում է, որ հանքը կշահագործվի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան