Արտաքին 3 տարի առաջ - 18:00 28-02-2023

Ռուսաստանը ձգտում է հաշտեցնել իր համար երկու եղբայրական ժողովուրդներին. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմամբ։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Բաքվում ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի 3-րդ նիստի շրջանակում կայացած «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում. ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում» համաժողովի բացման ժամանակ։

Լավրովն ընդգծել է՝ Ռուսաստանը ձգտում է հաշտեցնել իր համար երկու եղբայրական ժողովուրդներին։ Նրա խոսքով՝ այս համատեքստում ստորագրված եռակողմ փաստաթղթերը ամուր հիմք են ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերությունների հաստատման համար։

Ռուսաստանի արտգործնախարարը վերահաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը դեմ չի լինի, եթե այլ երկրներ նույնպես աջակցեն գործընթացին։

«Մենք դեմ չենք, որ այլ կողմերը աջակցեն այդ հարցերում, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա արվի անկեղծորեն՝ այստեղ կայուն խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող