Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:15 28-02-2023

Եթե 2,4 մլրդ գումար ունեք դատախազների աշխատավարձը կրկնապատկելու համար, ի՞նչն ա խանգարում պահպանել զինհաշմանդամի թոշակը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ կարևոր նախագիծ են քննարկում ու ցավոք, այդ նախագծերը վերջին շրջանում դարձել են դեմինատ։ «Դուք ասում եք` այս նախագծով բարելավում ենք հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ ՀՀ պաշտպանության համար պայքարող մարդկանց համար։ Ձեր ասածը ճիշտ է, բայց օրենսդրական կարգավորման իմաստով էդ մարդկանց վիճակը վատացել է, որովհետև չգիտենք ինչ ձևով են փորձաքննություն անցել ու այդ փորձաքննության նոր համակարգը դեռ պետք է փորձարկվի։ Բայց փաստ է, որ էդ մարդկանց ֆինանսական վիճակը վատացել է, էդ մարդիկ չունեն զբաղվածություն։ Այսինքն իրենց կայնքում բան չի փոխվել, ըստ էության։ Ասում եք` առողջական խնդիրներն են ավելի լավացել, բայց դա էլ մեծ իմաստով դեռ պետք է հասկացվի։ Բայց եթե 2,4 միլիարդ դրամ ունենք դատախազի աշխատավարձը կրկնապատկելու համար, ի՞նչն է խանգարում պահպանել հաշմանդամություն ունեցող զինծառայողի թոշակը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով