Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:40 28-02-2023

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերը։

Նիստի մեկնարկից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարման կարգով ելույթ ունեցավ և հիշեցրեց, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-ին, սկսվել և 28-ին ու 29-ին շարունակվել է Սումգայիթում հայերի հերթական ցեղասպանությունն Ադրբեջանի կողմից:

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց աշխատանքները սկսելուց առաջ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը, ինչից հետո պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականին Սումգայիթում իրականացված ջարդերի հայ զոհերի հիշատակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում