Ներքին 3 տարի առաջ - 21:45 27-02-2023

Փրկարար ծառայության փոխտնօրենը մասնակցել է Արևելյան գործընկերության աղետների կառավարման ծրագրի միջոցառումներին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի 21-ին, Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Ղեկավար հանձանաժողովի 3-րդ նիստը, որին ներկա են եղել մասնակիցներ գործընկեր երկրներից, կոնսորցիումից, շահագրգիռ կողմերից և ԵՄ-ից։ Նիստին մասնակցել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հանդիպումն անցկացվել է հիբրիդային ձևաչափով, որի ընթացքում ներկայացվել է 2021-2022 թվականների արդյունքների, փորձի և առաջիկա անելիքների վրա հիմնված տեխնիկական աշխատանքների իրականացման միջանկյալ հաշվետվությունը:

«Գործընկեր երկրները ներկայացրեցին PPRD East 3-ի ծրագրի գործողությունների արդյունքում ձեռք բերված փորձը. բարձրացված հարցերի շրջանակներում առանձնահատուկ տեղ հատկացվեց վերապատրաստումներին և դրանց արդյունքներին, ինչպիսիք են՝ գիտելիքների փոխանակումը, այլ երկրների հետ համագործակցությունը և աղետների ռիսկի գնահատման ազգային մեթոդաբանության մշակումը:

Փետրվարի 22-ից 23-ը տեղի ունեցավ Միջնաժամկետ պլանավորման համաժողովը։ Միջնաժամկետ պլանավորման համաժողովի նպատակն էր վերջնական որոշումներ կայացնել հունիսին նախատեսվող լայնամասշտաբ վարժանքի սցենարի, մասնակից թիմերի կազմի և վարժանքի վերահսկման ընթացակարգերի վերաբերյալ: Քննարկվեցին նաև Վրաստանի կողմից տրամադրվող հյուրընկալող երկրի աջակցության մանրամասները, ներառյալ՝ ժամանող միջազգային թիմերի համար սահուն մաքսային ընթացակարգերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախատեսվող լայնամասշտաբ վարժանքը բացառիկ հնարավորություն կտա փորձարկելու ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային կարողությունները՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Նախատեսվում է վարժանքի ընթացքում փորձարկել նաև վաղ ազդարարման առցանց տեղեկատվական հարթակը, ինչի միջոցով հնարավոր կլինի կանխատեսել ռիսկերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում