Ներքին 3 տարի առաջ - 21:10 27-02-2023

Քանի դեռ ես ողջ եմ, էս հող թուրք չի մտնելու․ Նարե Սոսեն հայտարարում է

Նարե Սոսե անունով հայտնի ազատամարտիկը Օragir․News-ի հետ զրույցում նշեց, որ իր պայքարը ավարտ չունի։

Նարե Սոսե անունը բացատրեց այսպես․ «Նարե, որովհետև պապիկիս մոր՝ սասունցի Նարեի անունն է։ Պապիկս էր ուզում, որ Նարե լինեմ։ Սոսե, որովհետև կռվող տղաները՝ 16 տարեկանից իրենց պատերազմական ընկերը լինելու համար, համարեցին, որ արժանի եմ դրան․ անվանեցին Սոսե ու մնաց Սոսե»։

Ասում է՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտում է ապրել ու իր մաշկի վրա զգացել է այդ ցավը․ «16 տարեկան էի այդ ժամանակ՝ 9-րդ դասարանի աշակերտուհի, երբ թուրքերը մտան մեր գյուղ՝ Ներքին Հոռաթաղ։ Տղամարդիկ պայքարում էին, պաշտպանում գյուղը, իսկ կանայք և երեխաները գյուղից դուրս էին եկել։ Ես պատահաբար գնացի պապայիս հետևից, մնացի, հետո էլ հասկացա, որ իմ տեղն այնտեղ է, ու չկարողացա թողնել մարտական ընկերներիս։ 94 թվականին դուրս եկանք պատերազմից․ դուրս եկանք հաղթական, դուրս եկանք վիրավոր, բոլորս իրար հետ, բայց կար հաճույքը հաղթողի։ Համարեցինք, որ արժանի էինք ու ստացանք էն, ինչ ուզում էինք։ Դրա համար էլ ինձ արժանի համարեցի այդ անունը կրելու, որովհետև հաղթանակած եմ պատերազմից դուրս եկել»։

Նարե Սոսեն խոնարհվեց հայդուկապետ Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե մայրիկի հուշաքարի առաջ․ «Եկել եմ իրենից ներողություն խնդրեմ։ Եկել եմ երդվելու, որ Սոսեն դեռ ողջ է, ու քանի դեռ ես ողջ եմ, էս հող թուրք չի մտնելու»։

Անդրադարձավ նաև շրջափակված Արցախին։ Ցավը շատ էր․ հազիվ զսպեց արցունքները․ «Փորձեցինք Արցախի ճանապարհը բացելու համար գտնել ուղիներ․ հիմա մտավորականներով ենք պայքարի դուրս գալիս։ Հիմնական խոչընդոտը թուրքերը չեն, այլ այստեղից գնացող կառավարությունն է, որը թույլ չի տալիս մեր սահմանը հատել։ Ռուսների հետ կարելի էր պայմանավորվել․ ասեմ, որ այն թյուր կարծիքը, որ ռուսները հայերի դեմ են, սխալ է։ Ռուսները հայկական կառավարության դեմ են, որը եվրոպամետ է։ Ցանկության դեպքում հնարավոր էր ելքեր գտնել, ուղղակի մեզ չթողեցին՝ անցնենք Ռուբիկոնը։ Հայաստանի պոստերը չթողեցին անցնենք, ոչ թե ադրբեջանական»,-ասում է և հավելում,- «Մենք դեռ հաղթելու ենք։ Թուրքը հայի թշնամին է, ինչ էլ որ լինի։ Չի կարող ոչինչ փոխվել։ Ես՝ որպես սասունցու և արցախցու գենետիկ խառնուրդ, երդվում եմ, որ մենք անպայման հաղթելու ենք։ Մենք դեռ գնալու ենք Շուշի»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»