Արտաքին 3 տարի առաջ - 11:09 26-02-2023

Պեկինը պետք է օգնի մեզ ճնշում գործադրել ՌԴ-ի վրա․ Մակրոնը հայտնել է Չինաստան մեկնելու մտադրության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է ապրիլի սկզբին այցելել Չինաստան: Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ դրական է համարում այն փաստը, որ Չինաստանը ներգրավվում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերին։

«Ապրիլի սկզբին կմեկնեմ Չինաստան։ Չինաստանն այժմ պետք է օգնի մեզ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա չկիրառի ո՛չ միջուկային, ո՛չ քիմիական զենք, ինչպես նաև դադարեցնի այդ ագրեսիան մինչ բանակցությունների մեկնարկը», - ասել է Մակրոնը։

Նա վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորումն անհնար է առանց ռուսական «զորքերի դուրսբերման և Ուկրաինայի ժողովրդի տարածքային ինքնիշխանության պահպանման»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող