Արտաքին 3 տարի առաջ - 18:16 25-02-2023

Բայրամովը Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկել է կազմակերպության գործունեությունը Ստեփանակերտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել այդ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դրագանա Կոջիչի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բայրամովը և Կոջիչը քննարկել են Ադրբեջանի և Կարմիր խաչի համագործակցության հարցերը, Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ստեփանակերտում կազմակերպության գործունեությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության կարևորությունը։

Հայտարարության համաձայն՝ հանդիպմանը կողմերը ողջունել են «Լաչինի ճանապարհով բեռնատարների, մարդատար ավտոմեքենաների, այդ թվում՝ ԿԽՄԿ մեքենաների ազատ երթևեկության ապահովումը»։ Բացի այդ ընդգծվել է Լաչինի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառ դարձած իրավիճակին անդրադառնալու կարևորությունը։

Նշվում է, որ Բայրամովը լիովին անհիմն է որակել Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի և լարված հումանիտար իրավիճակի վերաբերյալ պնդումները։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ապահովվել է ավելի քան 3000 մեքենաների ազատ երթևեկությունը։

Բայրամովը նաև հավելել է, որ Ադրբեջանը նույնիսկ 2022 թվականի դեկտեմբերին պատրաստակամություն է հայտնել անմիջականորեն կամ ԿԽՄԿ-ի միջոցով օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին, եթե դա անհրաժեշտ լինի։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան