Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:36 25-02-2023

Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունները ամենևին էլ սպառված չեն․ Ավետիք Չալաբյան

Երեկ տեղի ունեցած՝ «‎Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի կազմակերպիչներից Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․

«Մենք քննարկում ենք այն բոլոր հնարավոր լուծումները որոնք այսօր առկա են Հայաստանի և Արցախի համար՝ ինչ-որ իմաստով անկախ նրանից, թե ովքեր են իշխանությունները։ Իհարկե, մենք ունենք այն ցավալի գործոնը, որ Հայաստանում այսօր իշխանությունները նրանք են, ովքեր են։ Դա, իմ կարծիքով, պատմական ձախողում և թյուրիմացություն է, որ այսպիսի խմբակը Հայաստանում եկել է իշխանության»:

Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունների մասին Oragir.News-ի հարցին ի պատասխան՝ Չալաբյանը նկատեց․
«Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունները ամենևին էլ սպառված չեն։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորություններից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»