Ներքին 3 տարի առաջ - 20:55 24-02-2023

ՀՀ դեսպանն իսպանացի խորհրդարանականներին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Սուսանա Սումելսո Խորդանի և հանձնաժողովի անդամների հետ։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են խորհրդարանականներ Իսպանիայի Սենատից և Պատգամավորների Կոնգրեսից։

Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, դեսպանն իսպանացի խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 70 օր շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն օր առաջ վերականգնելու անհրաժեշտությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։ Դեսպան Ավետիսյանը պատասխանել է իսպանացի խոհրդարանականներին հետաքրքրող հարցերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով