Արտաքին 3 տարի առաջ - 13:45 24-02-2023

Թուրքիայի հետախուզական ծառայությունը վնասազերծել է Ստամբուլի ահաբեկչության կազմակերպիչներից մեկին

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը փետրվարի 22-ին Սիրիայի հյուսիսում վնասազերծել է նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում իրականացված ահաբեկչական հարձակման մասնակիցներից մեկին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի հետախուզական ծառայության մամուլի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի ԱՀԾ-ն Սիրիայի հյուսիսում հատուկ գործողություն է իրականացրել, որի արդյունքում վնասազերծել է Քուրդիստանի բանվորական կուսակցության սիրիական թևի անդամ Հալիլ Մենջիին, ով առանցքային դեր է ունեցել Ստամբուլում պայթյունի նախապատրաստման և իրականացման գործում։

Անվտանգության ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ վնասազերծված ահաբեկիչ Հալիլ Մենջին հայտնաբերվել է Սիրիայի Ղամիշլու բնակավայրում, որը ներկայումս գտնվում է Քուրդիստանի բանվորական կուսակցության սիրիական թևի՝ Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների վերահսկողության տակ։ Մենջին ղեկավարել է Ստամբուլի ահաբեկչության հեղինակներ Ահամ Ալբասհըրի և Բիլալ Հասսանի գործողությունները, ինչպես նաև թույլ է տվել, որպեսզի վերջինս լքի Թուրքիայի տարածքը։

Բացի այդ վնասազերծված ահաբեկիչը շփումներ է ունեցել կազմակերպության ավագ անդամների հետ և եղել է կազմակերպության պաշտպանության տակ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչական հարձակում է իրականացվել, որի հետևանքով 6 մարդ սպանվել է, ևս 81-ը՝ վիրավորվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան