Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:16 24-02-2023

Եթե հակաքայլերը չձեռնարկենք, ոչ միայն խոցելի կդարձնենք ազգային անվտանգությունը, այլև շուտով կհայտնվենք միջազգային դատական ատյաններում՝ պատասխանողի դերում

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ընթացքում ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն ասաց․
«Շատ կարևոր է, որ հանրային կարծիքը ստույգ ընկալի իր համար ի գիտություն ընդունի, որ այս բոլոր ադրբեջանական նարատիվները չպետք է ուղղակի գոյության իրավունք ունենան և մենք ունենք հնարավորություն նախ հանրային գիտակցությունը ձևավորելով արմատապես վերափոխելու, առողջացնելու, իսկ թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել որ դրանք նաև միջազգային հարթակներում հնչեն և տեղ հասնեն, դրանց մասին կխոսեն մեր գործընկերները»։

Իր բացման խոսքում Գևորգ Դանիելյանը նաև ասաց, որ շատ հաճախ ենք լսում Ադրբեջանի ղեկավարության ելույթները, որ Ադրբեջանում իբրև թե Ղարաբաղի հարց գոյություն չունի։

«Իսկապես գոյություն չունի և շատ ճիշտ է, որ գոյություն չունի և չպետք է ունենա նաև։ Նույն է, թե մենք ասենք՝ Հայաստանում Թունիսի հարց գոյություն չունի։ Եթե Արցախը չի գտնվում Ադրբեջանի կազմում, իրենք շատ լավ դա հասկացել են, և իրավական հարթությամբ արդեն հաշվի են նստել այդ հանգամանքի հետ և որևէ իրավական ակտով Արցախը չեն նախատեսել, որևէ իրավական, քաղաքական գործընթաց Արցախի նկատմամբ չեն իրականցրել։

Հետևաբար՝ առանձնակի մտահոգվելու տեղիք չկա, բայց եթե մենք նվազագույն հակաքայլերը չձեռնարկենք, ոչ միայն խոցելի կդարձնենք ազգային անվտանգությունը, այլև շատ շուտով մենք կհայտնվենք միջազգային դատական ատյաններում՝ պատասխանողի դերում։

Դուք գիտեք, որ Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ էկոլոգիական խնդիրներ ունի և դրանցով շուտով պետք է հանդես գա միջազգային ատյանում։ Եթե մենք ընդունում ենք, որ Արցախը օկուպացրել ենք կամ Արցախին հարող շրջանները օկուպացիայի արդյունքով վնաս ենք պատճառել, դա կամա թե ակամա մենք մեր հայտարարությունների գերին ենք դառնալու և հանդես գանք պատասխանողի դերում»,- ասաց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի